Մաշկաբանություն
Էկզեմայի տեսակները և բուժումը
Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով բորբոքային էքսուդատ։
Դեռևս XIX դարի առաջին կեսերին էկզեմաը դիտարկվում էր որպես ինքնուրույն հիվանդություն։ Մեր օրերում բժիշկները եկել են այն եզրահանգման, որ գոյություն ունեցող մաշկային հիվանդությունների մոտ 40%-ն ինչ-որ ձևով առնչվում է էկզեմային։
ԵՐԲ ՄԱՇԿԸ "ԵՌՈՒՄ Է"
Գիտնականները մի կարևոր օրինաչափություն են բացահայտել. հիվանդների մեծամասնության մոտ, անկախ սեռից և տարիքից, նկատվում է հիվանդության արտահայտված սեզոնային բնույթ, և սրացումներն առավել հաճախ վրա են հասնում տարվա աշնանային և ձմեռային եղանակներին։ Էկզեմայով հիվանդ մարդիկ առավել զգայուն են զանազան ալերգեն գործոնների հանդեպ։ Հիվանդության ընթացքը կարող է բարդանալ մարսողական համակարգի` լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի խանգարումների դեպքում։
Սկզբնական փուլում կարմրած և այտուցված մաշկի մակերեսին տարբեր բնույթի ցաներ են առաջանում։ Սրանք վարդագույն հանգույցներ են, որոնք ագուցված են մեկը մյուսին։ Բշտիկների պայթելուց հետո մաշկի վրա գոյանում է խոնավ և հեղուկ արտամղող մակերես, որը հետագայում կեղևապատվում է և ճաքճքում։ Այս վիճակն ուղեկցվում է ուժեղ քորով։ Հիվանդները հաճախ քորում են մաշկը, որի արդյունքում վերջինս կոպտանում և հաստանում է` դառնալով չոր և թեփոտ։ Քորելու արդյունքում վնասված մաշկն է'լ ավելի խոցելի է դառնում նույն հարուցիչի հանդեպ, և վերքի ապաքինման գործընթացը ձգձգվում է։
ԷԿԶԵՄԱՅԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ
Պայմանավորված հիվանդության հարուցիչով և տեղայնացմամբ` տարբերում են էկզեմայի հետևյալ տեսակները` բուն էկզեմա, մասնագիտական էկզեմա, սեբորեային էկզեմա, մանրէածին և սնկային ծագում ունեցող (միկոտիկ) էկզեմա։
Բուն էկզեման առաջանում է ալերգեն և սթրեսային գործոնների ազդեցությամբ։ Ցանը հիմնականում տեղակայվում է ձեռքերի դաստակներին, ոտնաթաթերին և դեմքին։
Մասնագիտական էկզեման զարգանում է աշխատանքային բնագավառում գրգիռ հարուցող նյութերի հետ շփման ժամանակ։
Սեբորեային էկզեման պայմանավորված է մաշկի ճարպագեղձերի գործունեության խաթարմամբ։ Ախտահարված օջախները տեղակայվում են դեմքի վրա, գլխի մազածածկույթին և ականջների ետևում։
Մանրէածին էկզեման առաջանում է միկրոօրգանիզմների կողմից մաշկի ախտահարման պարագայում։ Այն հիմնականում տեղակայվում է վարակված վերքերի շուրջ։
Սնկային ծագում ունեցող (միկոտիկ) էկզեման առաջանում է ոտքի և, հազվադեպ, ձեռքի մաշկի սնկային ախտահարման արդյունքում։ Այս պաթոլոգիային բնորոշ է ոտնաթաթի և սրունքի շրջանում օղակաձև օջախների առաջացումը։
ԷԿԶԵՄԱՅԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Էկզեմայի բուժման համար անհրաժեշտ է հիվանդին բազմակողմանի հետազոտության ենթարկել (իմունոլոգիական, ալերգոլոգիական և բիոքիմիական)։ Հաճախ անհրաժեշտություն է առաջանում նաև դիմելու հարակից բժիշկ-մասնագետների` էնդոկրինոլոգների, գաստրոէնետերոլոգների, նյարդահոգեբանների միջամտությանը։ Հիվանդության բուն պատճառն ու հարուցիչները բացահայտելու և համապատասխան բուժում նշանակելու համար առաջին հերթին ճիշտ կլինի մանրէակենսաբանական հետազոտություն անցկացնել։ Ըստ էության էկզեման օրգանիզմի ներքին պաթոլոգիայի արգասիք է, ինչպես նաև շրջակա միջավայրի բացասական ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն։
Էկզեմայի դեղաբանական բուժումը պետք է համակցված լինի ինչպես ներքին ընդունման, այնպես էլ վնասված մաշկի մշակման արտաքին միջոցներով։ Բուժումը նշանակվում է` հաշվի առնելով հիվանդի տարիքը, սեռը, հիվանդության զարգացման պատկերը, նախկին բուժումների արդյունքները և դեղերի հանդեպ օրգանիզմի զգայունությունը։ Կարևոր է նաև, թե տվյալ պահին հիվանդությունը զարգացման որ փուլում է գտնվում։
Էկզեմայի բուժման համար անհրաժեշտ է հիվանդին բազմակողմանի հետազոտության ենթարկել (իմունոլոգիական, ալերգոլոգիական և բիոքիմիական)։ Հաճախ անհրաժեշտություն է առաջանում նաև հարակից բժշկական մասնագիտությունների` էնդոկրինոլոգների, գաստրոէնետերոլոգների, նյարդահոգեբանների միջամտությանը դիմել։
Մաշկաբանության մեջ գոյություն ունի "ոսկե" կանոն. թացը թացով բուժի՛ր, չորը` չորով։ Ելնելով "նմանը նմանով բուժի՛ր" դասական սկզբունքից` արտահայտված թաց վերքերին սառը թրջոցներ պետք է դնել։ Նախապես համապատասխան սառը լուծույթի մեջ թրջած և քամած թանզիվե անձեռոցիկով ծածկում են մաշկի ախտահարված մասերը։
Անձեռոցիկները պետք է փոխել հինգ րոպեն մեկ` չթողնելով որ դրանք չորանան։ Թրջոցների համար կարելի է օգտագործել 2-3%-ոց բորաթթվի լուծույթ, 0,1%-ոց ռիվանոլի լուծույթ կամ 1-2%-ոց ռիզոցինի լուծույթ։
Անկախ անցկացվող բուժման` մաշկը չորությունից պաշտպանելու նպատակով ախտահարված օջախները պետք է մշակել A և E վիտամիններ և բուսական յուղեր պարունակող հիպոալերգեն քսուքներով և լոսյոններով։
Էկզեմայի բուժման նպատակով լայնորեն կիրառվում են արտաքին օգտագործման գլյուկոկորտիկոիդներ։ Ազդեցությունն առավել արդյունավետ է դառնում, երբ գլյուկոկորտիկոիդները զուգորդվում են հակաբակտերիալ միջոցների հետ։
Հարկ է նշել, որ էկզեմայի բուժման ժամանակ անհրաժեշտ է հիպոալերգեն սննդակարգ պահպանել։ Երեխաներին խորհուրդ է տրվում կերակրել հատուկ մշակման ենթարկված կերակրախյուսով։ Կարևոր նշանակություն ունի նաև քրոնիկ հիվանդությունների` ալերգիկ մաշկաբորբի, ոտնաթաթի միկոզի, միկրովնասվածքների, վարիկոզի, սրունքների տրոֆիկ խոցի և մարսողական համակարգի հիվանդությունների հետևողական բուժումը։
Դեղագործական արտադրության ժամանակակից մակարդակը թույլ է տալիս արդյունավետ կերպով բուժել այնպիսի տարածված և ծանր հիվանդություն, ինչպիսին էկզեման է, ինչպես նաև վերացնել վերջինիս ուղեկցող ախտաբանական վիճակները։
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
12.06.2015
Հարգելի HRACH, բարև Ձեզ: Էկզեման վարակիչ հիվանդություն չէ: Ինչ վերաբերում է բուժմանը. էկզեմայի պատճառները բազմաթիվ են, հաճախ դա կապված է ներքին օրգանների ֆունկցիայի խանգարման հետ: Արդյունավետ բուժման համար հարկավոր է նախ գտնել պատճառը: Հարկավոր է համադրել ներքին ընդունման միջոցնեը արտաքին միջոցների հետ:
HRACH
04.06.2015
HRACH
03.06.2015
Sona
03.04.2015
Մեդ-Պրակտիկ
23.03.2015
Հարգելի Sona, հիվանդության սրացում ասելով, հենց նկատի ունենք հիվանդության կլինիկական ախտանիշների կրկին ի հայտ գալը: Լավ է, որ հիվանդությունը շատ անհանգսություն չի պատճառում Ձեզ: Առողջ եղեք:
Sona
22.03.2015
Մեդ-Պրակտիկ
18.03.2015
Հարգելի Sona, էկզեման խրոնիկական հիվանդություն է, որը ժամանակ առ ժամանակ ուղեկցվում է սրացումներով, և ցավոք վերջնական բուժում չունի: Ձեր նշած, ինչպես նաև էկզեմայի ժամանակ կիրառվող բոլոր միջոցները միայն ժամանակավոր էֆէկտ ունեն:
Sona
15.03.2015
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի Susanna, հավանաբար խոսքը սնկային կոլպիտի մասին է: Ցավոք չկան համապատասխան տվյալներ հաստատելու համար սնկային կոլպիտի և էկզեմայի միջև կապը: Բնականաբար օրգանիզմի ներքին գործոնները մեծ նշանակություն ունեն էկզեմայի առաջացման գործում, դրանք հիմնականում նյարդային, հորմոնալ խանգարումներն են, սթրեսը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հղիությունը,ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը: Ամեն դեպքում, անկախ նրանից սնկային կոլպիտը կարող է պատճառ դառնալ էկզեմայի հետ թե ոչ, այն պաթոլոգիական վիճակ է և պահանջում է բուժում:
Susanna
11.02.2015
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Syuzi, էկզեման բազմապատճառային հիվանդություն է և շատ հաճախ այն իրենից ներկայացնում է օրգանզմում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսի արտաքին դրսևորում: Էկզեմայի բուժման արդյունավետությունն ուղղված է պատճառի հայտնաբերելուն, այնուհետև այդ պատճառը վերացնելուն: Նյութում մանրամասն ներկայացված են էկզեմայի առաջացման պատճառները: Այսպիսով` պատճառների հայտնաբերման և համապատասխան բուժման դեպքում հնարավոր է ինչպես էկզեմայի, այնպես էլ նրան ուղեկցող հիվանդության լիարժեք բուժում:
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի ANNA, էկզեման հիվանդություն է, իսկ էկզեմատիզմը արվեստի տեսակ է, որը ստեղծում են գունային բծերի օգնությամբ, այդ իսկ պատճառով էկզեմատիզմ տերմինը գործածում են բժշկության մեջ, երբ մաշկի վրա գունափոխված բծեր են առաջանում: Այն ոչ մի ընդհանուր կապ չունի էկզեմայի հետ:
Մեդ-Պրակտիկ
06.12.2014
Հարգելի Marine, նշված դեղորայքի անունը հստակ չէ: Խնդրում ենք հստակ նշել,որից հետո կփորձենք Ձեզ օգնել:
ANNA
26.11.2014
Syuzi
14.11.2014
marine
26.10.2014
Մեդ-Պրակտիկ
03.08.2014
Հարգելի Janna, դաշտանային ցիկլի խանգարումները կարող են լինել և՛ հորմոնային խախտումներից, և՛ նյարդային ու սթրեսային վիճակներից: Հարկավոր է դիմել մաշկաբանի և գինեկոլոգի՝ կոմպլեքս բուժում ստանալու նպատակով:
Janna
28.07.2014
Մեդ-Պրակտիկ
22.07.2013
Հարգելի ԱՆուշ, բարև Ձեզ, էկզեման երկարատև բուժում պահանջող հիվանդություն է և ամենալավագույն ելքը, երբ արդյունավետ բուժմանը հաջորդում է երկարատև ռեմիսիա (հիվանդության նահանջ, առանց ախտանիշների առողջ շրջան), երբեմն շատ երկարատև։ Սակայն ոչ բարենպաստ պայմանների դեպքում կարող են ի հայտ գալ հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։
Anush
19.07.2013
Մեդ-Պրակտիկ
20.05.2013
Հարգելի Շողիկ, բարև Ձեզ.անպայման դիմեք մաշկաբանի, նա Ձեզ կօգնի։ Մաշկաբան կարող եք որոնել կայքի ԲԺԻՇԿՆԵՐ խորագրում` ըստ մասնագիտության որոնում տալով։
ՇՕՂԻԿ ՄԱՆՎԵԼՅԱՆ
18.05.2013
Կարեն Վարդանյան
21.10.2010
Փոքրիկ ուղղում, որքինը և էկզեման սկզբունքորեն տարբեր հիվանդւթյուններ են, և իհարկե դրանց նույնացումը, (առավել համեստ արտահայտությամբ) ոչ պրոֆեսսիոնալ մոտեցման արդյունքն է: Հարգանքներով` բժիշկ-մաշկավերերաբան, Կարեն Վարդանյան
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն